Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը

Հունիսի 24-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել են անասնագոմի (մոտ 40 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում