Հաստատվել է կորոնավիրուսի 89 նոր դեպք, առողջացել 196 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 826 դեպք, որից 331 հազար 348-ն՝ առողջացած:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4005 բուժառու:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 7216 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 89 դեպք: Առողջացել է 196, մահացել՝ 7 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7968 մահվան դեպք է արձանագրվել
Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 560 հազար 870 թեստավորում:
Կարծիքներ