Եվրամիությունը դիտորդական առաքելություն կուղարկի Վենեսուելայում կայանալիք ընտրություններին

Եվրամիությունը դիտորդական առաքելություն կուղարկի Վենեսուելայում կայանալիք ընտրություններին

Եվրամիությունը հայտարարել է, որ դիտորդական առաքելություն է ուղարկելու նոյեմբերի 21-ին Վենեսուելայում կայանալիք տեղական ընտրություններին: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է չորեքշաբթի երեկոյան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խոսեպ Բորելի հայտարարության մեջ:

«Աննախադեպ ընտրական գործընթաց տեղի կունենա Վենեսուելայում, որտեղ քաղաքական ուժերի մեծ մասը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմրցի Վենեսուելայում ավելի քան 3000 տարածաշրջանային և քաղաքային ներկայացուցիչներ ընտրելու համար», - ասել է Բորելը:

Նա ընդգծեց, որ ԵՄ առաքելությունը կանցկացնի ընտրությունների բոլոր ասպեկտների անկախ տեխնիկական վերլուծություն և առաջարկություններ կպատրաստի հաջորդ ընտրությունների ընտրական գործընթացը բարելավելու համար: Ընդհանուր առմամբ, ԵՄ -ն մտադիր է ուղարկել մոտ 100 դիտորդ, որոնք տարբեր ժամանակներում կժամանեն Վենեսուելա` ինչպես իրենք դիտարկելու ընտրությունները, այնպես էլ դրանց նախապատրաստումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում