Ստամբուլի Սուրբ Սոֆիան պաշտոնապես դարձավ մզկիթ

Ստամբուլի Սուրբ Սոֆիան պաշտոնապես դարձավ մզկիթ

Թուրքիայի Բարձրագույն դատարանը հուլիսի 10–ին հրապարակել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու գործով վերջնական որոշումը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ դատարանը չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը, որով Սուրբ Սոֆիան դարձել էր թանգարան։  Այսուհետ Սուրբ սոֆիան կրկին մզկիրթ է։ Այս մասին նշվել է դատարանի որոշման մեջ։

Նշենք, որ վերջին տարիներին տարբեր առիթներով Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Սուրբ Սոֆիան պետք է մզկիթի վերածել, սակայն մեկ ամիս առաջ նա արդեն կոնկրետ հրահանգ էր տվել զբաղվելու այն վերջնականապես մզկիթի վերածելու հարցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում