Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների հետ կապված հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անդամ պետությունների համար զգայուն համարվող խոչընդոտների վերացման հնարավորություններին:
ԵԱՏՀ խորհրդի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների սահմաններով ապրանքների տեղափոխման հետ կապված հակասությունների կարգավորման և չհամաձայնեցված հարցերի լուծման նպատակով ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր պետական մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Կարծիքներ