«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում աղեստամոքսային խանգարում է ստացել 54 անձ |tert.am|

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում աղեստամոքսային խանգարում է ստացել 54 անձ |tert.am|

tert.am: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել։ Այս մասին ասաց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Դեռ երեկվանից բոլորն իրենց լավ են զգում, պարզվեց, որ գործ ունենք սննդային խանգարման հետ: Թիվն ավելանում է, որովհետև ոմանք աշխատանքային գրաֆիկով սահմանված կարգով տուն էին գնացել հերթափոխից հետո, նրանց ևս զանգահարել ենք, ճշտել, թե ինչ վիճակում են: Այս պահին 54 անձ է հիվանդացել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում