Մոուրինյոն մրցավարի նկատմամբ հեգնական վերաբերմունքի և անհարգալից խոսքերի համար կտուգանվի 10 000 եվրոյով

Մոուրինյոն մրցավարի նկատմամբ հեգնական վերաբերմունքի և անհարգալից խոսքերի համար կտուգանվի 10 000 եվրոյով

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական խորհուրդը տուգանել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Ա Սերիայի՝ 11-րդ տուրի «Միլանի» հետ հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով: Մոուրինյոն խաղից հետո մրցավարների հանդերձարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի համար պետք է վճարի 10 հազար եվրո տուգանք։

Ինչպես նշում է Sky Sport Italia-ն, «Ռոմայի» մարզիչը պատժվել է հանդիպման մրցավարի նկատմամբ հեգնական վերաբերմունքի և անհարգալից խոսքերի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում