«ԱՄՆ-ն ողջ աշխարհի համար բռնապետեր պատրաստող գործարան է». ԻՀՊԿ հրամանատար

«ԱՄՆ-ն ողջ աշխարհի համար բռնապետեր պատրաստող գործարան է». ԻՀՊԿ հրամանատար

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «ողջ աշխարհի համար բռնապետեր պատրաստող գործարան» է:

Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, իրանցի հրամանատարն այս մասին հայտարարել է Համաշխարհային ամբարտավանության դեմ պայքարի ազգային օրվա առթիվ մայրաքաղաքում երկրի բնակիչներին ուղղված ելույթի ժամամակ:

«Միացյալ Նահանգները գործարան է եղել բռնապետերի ստեղծման համար աշխարհում: Ֆիլիպիններից մինչև Սուդան, Չիլիից մինչև Իրանի շահը, իշխող սուլթաններն արաբական մի շարք երկրներում և Լատինական Ամերիկայում, նրանք աշխարհով մեկ տարածված են»,- ասել է Սալամին:

«Երկիրը, որն Ազատության արձան ունի, ամենաշատն է աշխատում ազատություն որոնողներին ճնշելու ուղղությամբ ողջ աշխարհում և ստեղծում է տանջանքի տարբեր գործիքներ և ուղարկում դրանք բռնապետերին ողջ աշխարհում՝ սովորեցնելով կտտանքների տեխնիկան՝ ճշմարտության, արդարության և ազատության որոնողներին կալանավորելու համար»,- հավելել է գեներալ-մայորը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում