Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը վարձու մարդասպաններ է ուղարկել Կանադա` սպանելու նախկին թագաժառանգի թիմակից Սաադ Ալջաբրիին. Daily Mail (լուսանկարներ)
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը վարձու մարդասպանների խումբ է ուղարկել Հյուսիսային Ամերիկա, որպեսզի վերջիններս սպանեն իր գլխավոր մրցակից, նախկին թագաժառանգ Մոհամեդ Բին Նայեֆի լրտես և թիմակից Սաադ Ալջաբրիին` նախապես պատանդ վերցնելով նրա երեխաներին և եղբորը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը` հղում կատարելով Բին Սալմանի դեմ Ալջաբրիի ներկայացրած դատական հայցին:
Պարբերականը նշում է, որ Ալջաբրիին սպանելու նպատակը կայանում էր նրանում, որ վերջինս գիտի երիտասարդ արքայազնի կոշտ պալատական հեղաշրջման մանրամասները:
2017 թվականին Մուհամեդ Բին Սալմանի՝ կոշտ կերպով իշխանության գալուց և անապատային թագավորության դե ֆակտո ղեկավարը դառնալուց հետո գահընկեց արված թագաժառանգ Մոհամեդ Բեն Նայեֆի օրոք կառավարության մակարդակով հետախուզական պաշտոն զբաղեցրած Սաադ Ալջաբրին ապրում է Տորոնտոյում:
Օգոստոսի 5-ին Ալջաբրին դատական հայց է ներկայացրել կանադական Կոլումբիայի շրջանային դատարան, որտեղ նշել է, որ «Բին Սալմանից բացի ոչ ոք իր մահը չի ցանկանում»:
Ալջաբրին եղել է նաև նախորդ թագաժառանգի գլխավոր խորհրդականն ու օգնականը: Նա Կանադա է տեղափոխվել իր 6 երեխաների հետ և հայտնի է ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ իր կապերով, հանդիսանում է ամերիկյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների հուսալի գործընկերը:
100-էջանոց դատական հայցի մեջ նշված է, որ Ալջաբրին «ամերիկյան կառավարության առաջ Բին Սալմանի հեղինակությանը վնասելու հնարավորություններ ունի»:
Հայցում նշվում է, որ ուղարկված մարդասպաններին հաջողվել է պարզել Ալջաբրիի գտնվելու վայրը: Տեղեկացվում է նաև, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի` Ստամբուլում սպանվելուց երկու շաբաթ անց, նույն մարդասպանները, որոնք հայտնի են «Վագրերի ջոկատ» անունով, մեկնել են Կանադա` սպանելու Ալջաբրիին:
Մարդասպանների թիմը փորձել է Կանադա մուտք գործել զբոսաշրջային վիզաներով, տարբեր անցակետերով, կասկածներ չառաջացնելու համար:
Մոտենալով անցակետերին` նրանք կասկած են առաջացրել սահմանապահների մոտ, որոնք հարցրել են նրանց, թե արդյոք ճանաչում են միմյանց: Նրանք ստել են` ասելով ոչ: Երկրորդական ստուգման ընթացքում սահմանապահներին հաջողվել է լուսանկար գտնել, որտեղ ջոկատի անդամները միասին են, ինչի շնորհիվ նրանց սուտը բացահայտվել է, նրանց «առաքելությունն» էլ` ձախողվել:
Կարծիքներ