ԱՄՆ-ը Տայվանին հետախուզական անօդաչուներ կմատակարարի
ԱՄՆ-ը պատրաստվում Է Տայվանին մատակարարելու առնվազն չորս մեծ հեռվության SeaGuardian միջին բարձրության հետախուզական անօդաչու թռչող ապարատ՝ ծովի մակերեւույթի հսկման համար: Ինչպես օգոստոսի 7-ին հաղորդել Է Reuters գործակալությունը, ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն արդեն հավանություն Է տվել գործարքին: Ներկայումս Վաշինգտոնը եւ Տայբեյը բանակցություններ են վարում դրանց հանդերձման համար զինամթերքի անվանացուցակի շուրջը: SeaGuardian անօդաչուներն ամերիկյան Predator բազմանպատակային համալիրի տարբերկաներից մեկն են, դրանք ունակ են օդում գտնվելու 48 ժամ եւ կատարելու ավելի քան 11 հազար կիլոմետր հեռվությամբ թռիչքներ: Այժմ Տայվանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող անօդաչուներն ունեն շուրջ 200 կիլոմտր հեռվություն: ԱՄՆ-ը պահպանում Է Տայվանին արդի սպառազինությունների գլխավոր մատակարարի դերը: Հուլիսին Պետդեպարտամենտը հվանություն Է տվել Տայվանին Patriot PAC-3 համակարգերի արդիականացման համար սարքավորանքի հնարավոր վաճաքին, գործարքի ընդհանուր գումարը գնահատվում Է 620 միլիոն դոլար: 2019 թվականին ԱՄՆ-ում հավանության Է արժանացել Տայբեյին գրեթե 2 միլիարդ դոլար գումարի М1А2 Abrams տանկերի պոտենցիալ վաճառքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ