«Bon Jovi» խումբը նոր ալբոմ է թողարկում

«Bon Jovi» խումբը նոր ալբոմ է թողարկում

«Bon Jovi» խումբը հայտնել է, որ նոր սկավառակը՝ «Bon Jovi 2020», կթողարկվի հոկտեմբերի 2-ին, հայտնում է NME-ն։ Ի սկզբանե ծրագրվում էր այն թողարկել մայիսի 15-ին, սակայն կորոնավիրուսի հետեւանքով հետաձգվել է։

Արդյունքում կարանտինի ընթացքում երկու նոր երգեր են ստեղծվել՝ «American reckoning» եւ «Do what you can», որը վերջերս հրապարակվել է համացանցում։

Ավելի վաղ խումբը հայտնել է, որ Բոն Ջովին «Do what you can»-ը գրել է երկրպագուների բանաստեղծությունների հիման վրա։ Երաժիշտները ստիպված են եղել չեղարկել համաշխարհային շրջագայությունը, որը հունիսի 10-ին պետք է սկսվեր Տակոմայում (Վաշինգտոն)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում