Շիրակի մազրպետը եղել է Փանիկ և Մեղրաշեն համայնքներում

Մարզային իշխանության ներկայացուցիչները` մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, այցելել են Փանիկ համայնք, հանդիպել համայնքաբնակներին, համայնքապետարանի պատասխանատուներին, ավագանու անդամներին։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Freenews-ին փոխանցում են, որ համայնքի բնակիչները կարևորել են նմանատիպ հանդիպումները, և   խոսել  ոռոգման ու խմելու ջրի խնդրի մասին։  

Այս համայնքում  2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են համայնքապետարանի շենքի և տանիքի վերանորոգման, ինչպես նաև ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ։

27 մլն 525 հազար դրամ արժողությամբ ծրագրի 40 տոկոսը հատկացնելու է պետությունը, մնացածը համայնքի ներդրումն է։ Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ  երբ համայնքներում տեսնում ենք աշխատանք, տեսնում ենք հոգատարություն և սրտացավություն, վստահորեն կարելի է ասել, որ ցանկացած խնդրի լուծում հաղթահարելի է, որովհետև պետությունը և մարզային իշխանությունները ունեն հաստատակամություն կանգնելու համայնքների կողքին և համատեղ աշխատանքով լուծելու կուտակված խնդիրները։

Մարզի առաջնորդն այնուհետև այցելել է Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան, որտեղ պահպանվում են գյուղատնտեսական ու հացահատիկի վերամշակման գործիքներ, ինչպես նաև հացի տեսակներ, որոնք տարածված են այս բնակավայրերում՝ բոքոն, փառնիկ, թափթափա, գարեհաց, քարտիկա, ծակուլիկ և այլն:

Տիգրան Պետրոսյանի հաջորդ կանգառը Մեղրաշեն համայնքում էր։ Տեղում մարզպետը ծանոթացել է համայնքի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքների ընթացքին։ Դեռ 2019-ից մեկնարկած և այս տարի շարունակվող սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 60 մլն դրամ է, պետությունը տրամադրել է գումարի 40 տոկոսը։  

 Ընթացքի մեջ են նաև համայնքի դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները։

«Շեն» բարեգործական հիմնադրամի, «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի և համայնքի համատեղ ջանքերով մարզադահլիճից զատ կնորոգվեն հանդերձարանները, մարզական գույք ձեռք կբերվի, կանցկացվի դպրոցի կոյուղին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում