Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հունիսի 8-ին՝ ժամը 12:33-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ Ս. Ս.) հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:41-ին, մարվել՝ 13:05-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Կարծիքներ