ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։
Այս մասին Ռուբինյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել»,- նշել է Ռուբինյանը։
Հարցին, թե ով կարող է նրան փոխարինել այդ պաշտոնում, Ռուբինյանը պատասխանել է, որ տեղեկություն չունի։
«Որքան տեղյակ եմ, դեռ պարզ չէ, թե ով է լինելու։ Բնականաբար, վարչապետը և կառավարությունը կորոշեն»,- ասել է ԱԺ փոխնախագահը։


Կարծիքներ