Նյու Յորքում անցկացվող Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիայի դասընթացներն ավարտվել են․ մասնակցում էր Աննա Հակոբյանը

Նյու Յորքում անցկացվող Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիայի դասընթացներն ավարտվել են․ մասնակցում էր Աննա Հակոբյանը

Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիայի երրորդ՝ եզրափակիչ օրը նվիրված է եղել արհեստական բանականության զարգացման տեմպերին և հանրային վստահության վրա դրա ունեցած ազդեցությանը։ Նյու Յորքում անցկացվող հեղինակավոր այս միջոցառմանը մասնակցում էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։

«Ոլորտի առաջատար փորձագետներ, Columbia Business School-ի պրոֆեսոր, դոկտոր Սանդրա Մատցը և «Mostly Human Media»-ի գործադիր տնօրեն, CNN-ի տեխնոլոգիական նախկին թղթակից Լորի Սեգալը մասնակիցներին ներկայացրին թվային կանխատեսումներ այն մասին, թե ինչպես է արհեստական բանականությունն օգտագործվում հանրային վարքագիծը պրոֆիլավորելու և ուղղորդելու համար։

Ակադեմիայի եռօրյա դասընթացներն ամփոփվեցին ձեռքբերումների հանդիսավոր նշմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում