Արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին

Արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին

 ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում նախատեսված է սահմանափակում, որով յուրաքանչյուր ակումբի թույլատրվում է գրանցել առավելագույնը 15 օտարերկրացի ֆուտբոլիստ: Եվրոպական մրցաշարերում հանդես եկող հայկական ակումբները փորձում են բարձրակարգ առաջնություններից համալրել իրենց կազմերը, Հայաստանը պատվով եվրոգավաթներում ներկայցնելու համար, սակայն ՀՖՖ մրցումների անցկացման նոր որոշման համաձայն հնարավոր է գրանցել ակումբում ոչ ավել քան 15 լեգիոներ: Սահմանափակումը ներդրվում է ՀՖՖ մրցաշարերին ակումբների գրանցման ժամկետից հետո։ Ստացվում է՝ ակումբները դիմել են մեկ կանոններով առաջնության մասնակցելու համար, սակայն փաստացի մասնակցելու են այլ կանոններով առաջնության։

Հանուն հայ ֆուտբոլիստների սահմանափակում արդեն իսկ կա՝ առնվազն 3 ֆուտբոլիստ պիտի լինի մեկնարկային կազմում, 9-ը՝ խաղի հայտացուցակում։ Փաստացի սա ոչ անհրաժեշտ կրկնակի կարգավորում է։ Փոփոխությունն ընդունվել է ակտիվ տրանսֆերային պատուհանի ընթացքում, երբ ակումբներն արդեն ունեն ընթացիկ բանակցություններ և ձեռք բերված պայմանավորվածություններ։ Սա ստեղծում է մարզական, ֆինանսական և իրավական ռիսկեր։ Սահմանափակումը կարող է թուլացնել այն ակումբների մրցունակությունը, որոնք Հայաստանը ներկայացնում են եվրոպական մրցաշարերում՝ վնասելով և՛ ակումբներին, և՛ հայ ֆուտբոլիստների մրցունակությանը։ Կանոնակարգն ազդում է նաև այն հայազգի ֆուտբոլիստների վրա, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ դեռ չեն հրավիրվել Հայաստանի հավաքականներ։

Նրանք նույնպես համարվելու են օտարերկրյա ֆուտբոլիստներ, ինչի հետևանքով ակումբները կարող են հրաժարվել նրանցից՝ «լեգեոներների տեղը չզբաղեցնելու» պատճառով. ՀՖՖ գործող ղեկավարության պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, ուստի այս փուլում անտրամաբանական է ոչ ռազմավարական, էպիզոդիկ փոփոխությունը, որին դեմ են ակումբները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում