Գերմանիայում երրորդ օրն անընդմեջ վարակների ռեկորդ է. ավելի քան 18 000 վարակակիր
Գերմանիայում վերջին օրվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդների աճը գերազանցել է 18000-ը՝ գրեթե 2000-ով ավելի, քան նախորդ օրվա ռեկորդը:
Ինչպես գրում է «Evropeyskaya Pravda»-ն` հղում կատարելով DPA- ին, նման թվեր հայտարարվել են Ռոբերտ Կոխի ինստիտուտում, որը վերահսկում է Գերմանիայում համավարակի զարգացումը:
Վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդությունը հաստատվել է 18 681 մարդու մոտ: Սա համավարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Երեկվա ցուցանիշը, որը նույնպես ռեկորդային էր, 16774 էր:
Կարծիքներ