Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ, հայտնում է Риа новости-ն՝ հղում անելով Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը (USGS):
Էպիկենտրոնը գտնվել է Թալիսեյ բնակավայրից ութ կիլոմետր արեւմուտք:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Երկրաբանական ծառայությունը նշել է երկրաշարժի հետևանքների սպառնալիքը կանաչ մակարդակում է, ինչը նշանակում է՝ զոհերի և տնտեսական վնասների ցածր հավանականություն:
Կարծիքներ