Ի՞նչ անել սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով
Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է.
_սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
_չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
_ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք
չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց,
_ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները, կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
_չուտել հում սունկ,
_երեխաներին չկերակրել սնկով,
_աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
_սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
_թարմ սնկերը 1 օրից ավել չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում,
_չզբաղվել ինքնաբուժությամբ։
Կարծիքներ