ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնությունների խախտումը
ԵՄ-ն անընդունելի է համարում, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնություններից հետո Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակումը, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին հաղորդումները։
Այս մասին հայտարարություն է հրապարակվել ԵՄ-ի պաշտոնական կայքում։
«ԵՄ-ն հակամարտող կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորության մասին՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։ Եվրոպական Միությունը կողմերին կոչ է անում անհապաղ սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առարկայական բանակցությունները, ինչպես վերջին անգամ համաձայնեցվել է Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ