Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Բարսելոնայի Հայկական մշակութային միությունը:
«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական մշակութային միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Բերգա քաղաքը Իսպանիայի Կատալոնիա երկրամասում է և ունի շուրջ 17 հազար բնակչություն:
Կարծիքներ