Հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումը ավարտական փուլում է

Հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումը ավարտական փուլում է

Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումը ավարտական փուլում է: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Ծրագրի արժեքը 3,6 մլդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից։

 

Ճանապարհի ընդհանուր երկարությունը 26 կմ է։

 

Ընթացքի մեջ են նաև Թթուջուր-Նավուր ճանապարհի 1-ին տեղամասի՝ 15 կմ հատվածի շինաշխատանքները:

 

Ծրագրի արժեքը 2,4 մլրդ դրամ է։

 

Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ»,- նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում