Հավերցը ցանկանում է «Չելսի» տեղափոխվել մինչև օգոստոսի 6-ը
Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը մտադիր է առաջիկա օրերի ընթացքում ավարտել իր տեղափոխությունը Լոնդոնի «Չելսի»:
Sky Sports-ը հաղորդվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է «Չելսիի» հետ պայմանագիր կնքել մինչև օգոստոսի 6-ը:
Բրիտանական մամուլը գրել էր, որ «Չելսին» արդեն համաձայնության է հասել 21-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերի հարցում: Հավերցը լոնդոնյան ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ:
Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։
Կարծիքներ