Իսրայելում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Իսրայելը մեկնարկել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հաղորդում է AFP-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին:
«Մենք կարող ենք տեսնել լույս թունելի վերջում»,-հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այդ կապակցությամբ Թել Ավիվի Շեբա բուժկենտրոնում:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հանձնարարել էր Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտին ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:
Այսօր Շեբա բուժկենտրոնում երկու կամավոր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Փորձարկումների առաջին փուլում կպատվաստվի 80 մարդ, երկրորդ փուլում՝ 980, այնուհետեւ՝ 250 000 մարդ կստանա կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութը փորձարկումների երրորդ փուլում:
Համաձայն ԱՀԿ-ի հայտարարության՝ Իսրայելի կողմից փորձարկվող պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ աշխարհում պոտենցիալ շուրջ 40 պատվաստանյութերից մեկն է:
Կարծիքներ