Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը

Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը

Հայաստանից Բաքու մեկնող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեի Վենսը հայտարարեց, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը։

«Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Վենսը, մասնավորապես, ասաց.

«Դա, անկասկած, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ այստեղ՝ (Հայաստանի-խմբ.) վարչապետի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը. նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ՝ համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ։ Այդ պատճառով մենք, անշուշտ, կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ՝ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող համագործակցությունը թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»։ 

Ադրբեջանը շարունակում է ապօրինի կալանքի տակ պահել 19 հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների։ Բացի ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանից, մնացած ապօրինի պահվող անձանց նկատմամբ Բաքվի դատարանը կեղծ դատավճիռներ է հրապարակել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում