Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Մախմուդյանին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-76-Ո-182 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռուստամ Մախմուդյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում