Պուտինի և Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս. Մատվիենկո
Մոտ ժամանակներս տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Փաշինյանի հանդիպումը՝ հայտնում է ТАСС-ը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի արդեն անցկացրել են երեք հանդիպում, 14 հեռախոսազրույց, մոտ ժամանակներս պատրաստվում է նոր հանդիպում»,- ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Պուտին-Փաշինյան նախատեսված հանդիպումը հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կարծիքներ