Վանաձորի 48-ամյա բնակիչը թմրանյութ է իրացրել (տեսանյութ)
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել: Քրեական հետախույզների ստացած տեղեկությունների համաձայն, Վանաձորի Ամիրյան փողոցի 48-ամյա մի բնակիչ Ներսիսյան փողոցում բնակվող 50-ամյա մի տղամարդու իրացրել է թմրանյութ:
Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, հունիսի 27-ին Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտից երկու կասկածվողները բերման են ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին:
48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման բուսական զանգված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը;
Պարզվել է, որ նա նույն օրը 140 հազար դրամով երկու փաթեթ նմանատիպ բուսական զանգված է վաճառել բերման ենթարկված 50-ամյա տղամարդուն: Ըստ ոստիկանության, Ներսիսյան փողոցի շենքերից մեկի բակում նշված փաթեթները նույնպես հայտնաբերվել և առգրավվել են:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատատոքսիկաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ