Հայաստանում մեկնարկել է ԵՄ Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագիր
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել Եվրամիության «Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագրի» մեկնարկին, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը։
Ըստ աղբյուրի՝ միջոցառման նպատակը Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված հարցերի քննարկումն էր, որոնք մշակել է ԵՄ-ն՝ հիմնվելով Հայաստանի իշխանությունների, կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության դերակատարների և ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցությունների վրա։ Մասնակիցները ներկայացրել են իրենց ոգեշնչող պատմությունները, որոնք ուղղված են եղել կարծրատիպերի հաղթահարամանը, ներառական և հավասար միջավայրի ապահովմանը։
Կարծիքներ