Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 13-ին, ժամը 21:37-ին ահազանգ է ստացել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամայիս Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Աբգար (ծնված 1989 թ․) և Դավիթ (ծնված 2020 թ․) Կ․-երը, Հռիփսիմե (ծնված 1965 թ․) և Գայանե (ծնված 1993 թ․) Մ.-երը հոսպիտալացվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Կարծիքներ