Երկրաշարժ՝ Աշոցքում. ուժգնությունը կազմել է 3-4 բալ
Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:10-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ եւ արեւելյան երկայնության 44.07⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ձյունաշող, Մեծավան եւ Պաղաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Կարծիքներ