Բլինկենը Չավուշօղլուի հետ քննարկել է ԼՂ-ի և Աֆղանստանի հարցը

Բլինկենը Չավուշօղլուի հետ քննարկել է ԼՂ-ի և Աֆղանստանի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը ճեպազրույցում, փոխանցում է TASS-ը։

Պետդեպի ներկայացուցչի խոսքերով՝ Բլինկենը երեքշաբթի երկկողմ հանդիպումներ է ունեցել Չավուշօղլուի և Բրազիլիայի ԱԳ նախարար Կառլոս Ֆրանսայի հետ:

«Հանդիպումը, որը տեղի է ունեցել կեսօրին Պետդեպարտամենտի ղեկավարի ու Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի միջև, տևել է մոտ մեկ ժամ: Նրանք քննարկել են Աֆղանստանում տիրող իրադրությունը, խոսել նաև Սիրիայի մասին: Բացի այդ, համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»,-ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին, կազմակերպության նյույորքյան կենտրոնակայանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում