Բելառուսը կդադարեցնի Ան-12 ինքնաթիռների շահագործումը մինչև վթարի հետաքննության ավարտը

Բելառուսը կդադարեցնի Ան-12 ինքնաթիռների շահագործումը մինչև վթարի հետաքննության ավարտը

Բելառուսական Ան-12 ինքնաթիռների շահագործումը կդադարեցվի՝ մինչը ՌԴ Իրկուտսկի մարզում օդանավի կործանման պատճառների հայտնաբերումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ավիացիայի վարչության տնօրեն Արտյոմ Սիկորսկին:

Նա հայտնել է, որ վթարի պատճառները հետաքննության ավարտին կհայտնի ստեղծված հատուկ հանձնաժողովը: Բելառուսի քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ սկսել է հետաքննություն:

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում նոյեմբերի 3-ին Ան-12 ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր անձինք զոհվել են: Հայտնի է, որ օդանավում եղել են Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ: Նա նշել է, որ չվերթն իրականացրել է բելառուսական «Գրոդնո» ավիաընկերությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում