Գերագույն ռադայում առաջարկել են բոլոր քաղաքական գործիչների եւ պետծառայողների հոգեբուժական զննում անցկացնել

Գերագույն ռադայում առաջարկել են բոլոր քաղաքական գործիչների եւ պետծառայողների հոգեբուժական զննում անցկացնել

Գերագույն ռադայի «Հանուն ապագայի» պատգամավորական խումբը օրինագիծ է մտցնելու ընտրովի պաշտոնների եւ պետծառայության անցնող բոլոր թեկնածուների պարտադիր հոգեբուժական զննության մասին։ Այս մասին ասել է նրա համաղեկավար Տարաս Բատենկոն, տեղեկացնում է «Գորդոն» պորտալը։

Այս առաջարկությունն արվել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավոր Գալինա Տրետյակովայի արտահայտությունից հետո, որը մեկ այլ օրենսդրի՝ Անտոն Պոլյակովի մահվանն արձագանքել էր «Մեկ թշնամի պակաս» ասելով։

Բատենկոյի կարծիքով՝ նա, ով «մարդատյացություն է սերմանում իր աշխատանքում», պետք է հեռացվի խորհրդարանի մի քանի նիստերից եւ կոմիտեի ղեկավարությունից։ «Անհապաղ նախատեսել ընտրովի պաշտոններում բոլոր թեկնածուների պարտադիր հոգեբուժական ուսումնասիրություն, հոգեկան վիճակի զննություն»,- ավելացրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում