ՄԱԿ-ը մտահոգված է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներով
ՄԱԿ-ը մտահոգված է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներով և այդ երկրի ղեկավարությանը կոչ է անում վերսկսել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված ջանքերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք մտահոգված ենք ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակման մասին վերջին հաղորդագրություններով, ներառյալ այն, որ բալիստիկ հրթիռն արձակվել է ծովից։ Մենք բազմիցս կոչ ենք արել ԿԺԴՀ-ի ղեկավարությանը ամբողջությամբ կատարել իր միջազգային պարտավորությունները ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի շրջանակներում»,- ասել է նա:
ԿԺԴՀ-ն երեքշաբթի առավոտյան, ինչպես ենթադրում են հարավկորեացի զինվորականները, բալիստիկ հրթիռ է արձակել երկրի հյուսիս-արևելքի ափամերձ շրջանից, ինչը տարվա սկզբից 8-րդ հրթիռային փորձարկումն է դարձել: Սեուլի գնահատմամբ ՝ զինվորականները կարող էին սուզանավերի բալիստիկ հրթիռ փորձարկել, ինչպես 2015 և 2019 թվականներին: Ճապոնիայի իշխանությունները, ինչպես լրագրողներին հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը, ենթադրում են, որ Փհենյանը գործարկել է բալիստիկ հրթիռի փորձարկում։
Կարծիքներ