Իմ ընտանիքը միշտ կանգնած է եղել իր ժողովրդի կողքին․ Տաթևիկ Կարապետյան
Ինստագրամի օգտատեր Տաթևիկ Կարապետյանն իր էջում գրում է․
Իմ ընտանիքը միշտ կանգնած է եղել իր ժողովրդի կողքին: Մենք հիմա նույնպես կանգնած ենք: Հորս որոշմամբ այսօր օգնության խմբաքանակն է հատկացվել: 3 միլիոն դոլար կծախսվի մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման վրա, որի նպատակն է ապահովել Հայաստանի և Արցախի կայուն զարգացումը: Ես անընդհատ տեսնում եմ, թե ինչպես, անկախ մեր հնարավորություններից, մենք ՝ յուրաքանչյուրս, մեր ներդրումն ենք անում ընդհանուր այս մեծ գործին: Այսօրվա մեր գործողությունները միտված են ասելու թե ինչ ժառանգություն են թողնելու մեր երեխաներին և որն է լինելու մեր Հայրենիքի ապագան: Կարող ենք, հավատում եմ:
Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Հայաստանին և Արցախին օգնության համար անհրաժեշտ միջոցները պետք է ուղղվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՝ www.himnadram.org/en հղումով:
Կարծիքներ