Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը հետաձգել են կորոնավիրուսի պատճառով
Կենտրոնական Ասիայի հանրապետությունների նախագահների հերթական երրորդ կոնսուլտատիվ հանդիպումը, որը պետք Է կայանար ընթացիկ տարում Բիշքեկում, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել Է 2021 թվականին եւ ամենայն հավանականությամբ կկայնա Թուրքմենստանում: Հոկտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել Ուզբեկստանի արտգործնախարարության ղեկավար Աբուլազիզ Քամիլովը:
«Դժբախտաբար, կորոնավիրուսի եւ այդ համավարակի հաղթահաման ժամկետների պահպանվող անորոշության հետ կապված հանգամանքների պատճառով մինչեւ այս տարվա վերջը հազիվ թե հաջողվի անցկացնել հերթական՝ երրորդ կոնսուլտատիվ հանդիպումը»,- ասել Է Կամիլովը «Պրավդա Վոստոկա» թերթում հրապարկված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Թուրքմենստանն առաջարկել Է երրորդ հանդիպումն անցկացնել իր մոտ 2021 թվականին:
«Մենք, լինելով կոնսուլտատիվ խորհրդի համանախագահ, լիովին պաշտպանում ենք Թուրքմենստանի սույն առաջարկությունը եւ հույս ունենք հաջորդ կենտրոնասիական կոնսուլտատիվ գագաթնաժողովն անցկացնել լայն եւ բովանդակալից ծրագրով»,- հայտնել Է Քամիլովը: Նրա կարծիքով՝ Թուրքմենստանում կայանալիք հանդիպումից հետո հերթական գագաթնաժողովը կարելի կլինի անցկացնել Բիշքեկում:
Բարձրաստիճան դիվանագետի կարծիքով՝ հանդիպման հետաձգումը չի նշանակում, թե տարածաշրջանի երկրները «պակասեցրել են» տարածաշրջանային համագործակցության զարգացման եւ խորացման «արագությունը»: Նրա համոզմամբ՝ Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունների համար բազմակողմ համագործակցությունը գերակա նշանակություն ունի:
Կարծիքներ