Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ
Այսօր մեկնարկում է Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը կայանալու է Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում:
Հայաստանի հավաքականը ներկայանալու է հետևյալ կազմով. մարզիկներ՝ Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյան, մարզիչ՝ Հայկ Նազարյան, մրցավար՝ Հակոբ Սերոբյան:
Հիշեցնենք, որ ՀՀ-ից մեկնելիս մեր մյուս մասնակցի՝ Վահագն Դավթյանի Covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես, Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել են Covid-19-ի թեստ, և այնտեղ Դավթյանի թեստը դրական է եղել: Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոյում:
Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 18-24-ը: Հաղորդում է Armsport.am-ը։
Կարծիքներ