ԱԳ փոխնախարարն ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղարին․ քննարկվել է Երևանում կայանալիք հանդիպումը

ԱԳ փոխնախարարն ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղարին․ քննարկվել է Երևանում կայանալիք հանդիպումը

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին։

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Միջազգային էներգետիկ խարտիայի միջև համագործակցային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել Խարտիայի պայմանագրի արդիականացման գործընթացին։

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել ընթացիկ ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ նշելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Խարտիայի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերին։

Հանգամանորեն քննարկվել են Էներգետիկ խարտիայի համաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կայանալիք նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում