Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր են քննարկվել

Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր են քննարկվել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:

Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկրներում ժողովրդավարության արժեքների պահպանման տեսանկյունից և այս համատեքստում բարձր գնահատել Միջխորհրդարանական միության դերը:

Զրուցակիցները երկուստեք ողջունել են Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում