4 օրում ՀՀ տարբեր բնակավայրերից 8 օձ է տեղափոխվել

4 օրում ՀՀ տարբեր բնակավայրերից 8 օձ է տեղափոխվել

Սեպտեմբերի 22-25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում և Կոտայքի մարզի Քասախ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում