Դաշտավանում մասսայական ծեծկռտուքը եղել է արագ վարելու հարցի շուրջ. ՆԳՆ-ն մանրամասներ և տեսանյութ է հրապարակել
Օգոստոսի 9-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։
Նախնական տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


Կարծիքներ