Վյաչեսլավ Վոլոդինը մեկնում է Ադրբեջան

Վյաչեսլավ Վոլոդինը մեկնում է Ադրբեջան

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մեկնարկում է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական այցը Ադրբեջան։ Բաքվում նա կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, կլինեն այլ հանդիպումներ ևս:

Նշվում է, որ այցի նպատակը ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա բոլոր հարցերի առնչությամբ մտքերի փոխանակումն է։

Վերջին անգամ Վոլոդինը պաշտոնական այցով Բաքվում եղել էր 2018 թվականի հունիսին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում