Բոլորս այստեղ ենք և պաշտպանում ենք մեր անկախությունը. Զելենսկին Կիևից տեսաուղերձ է հրապարակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ ինքն ու կառավարության և խորհրդարանի ղեկավարությունը գտնվում են Կիևում.
«Բոլորս այստեղ ենք և պաշտպանում ենք մեր անկախությունը, մեր պետությունը և այդպես կլինի շարունակ»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ, «CNN» հեռուստաալիքը Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին տեղեկություն էր տարածել:
Կարծիքներ