ՆԱՏՕ-ում Ուկրաինայի չընդգրկվելը չի նշանակում ՌԴ-ին աջակցություն, իսկ Չինաստանի օգնությունը անհանգստացնող է. Բլինկեն

ՆԱՏՕ-ում Ուկրաինայի չընդգրկվելը չի նշանակում ՌԴ-ին աջակցություն, իսկ Չինաստանի օգնությունը անհանգստացնող է. Բլինկեն

Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին չմիանալը չպետք է ընկալվի որպես զիջում Ռուսաստանին։ Այս մասին երեքշաբթի օրը CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ես չեմ կարծում, որ սա զիջում է: Իմ կարծիքով, սա միայն իրերի իրական վիճակի արտացոլումն է, այն է, որ նույնիսկ մինչ ռուսական ագրեսիան Ուկրաինան հաջորդ օրը չէր պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է Բլինկենը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը պետք է որպես զիջում ընդունվեն, երբ նա հայտարարեց, որ անհրաժեշտ է ճանաչել երկրի՝ ՆԱՏՕ-ի անդամ չդառնալու փաստը։

ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Չինաստանը կարող է նյութական օգնություն տրամադրել Ռուսաստանին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պայմաններում կամ օգնել նրան շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները, ասել է Բլինկենը։

«Առաջին հերթին կա աջակցություն Չինաստանից հռետորաբանության ոլորտում, համենայն դեպս Չինաստանի կողմից Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ միանշանակ դիրքորոշման բացակայությունը, ինչը հակասում է այն ամենին, ինչին Չինաստանը բանավոր հանձնառու է, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին: Այն փաստը, որ Չինաստանը չի դատապարտել Ռուսաստանի գործողությունները, ինքնին շատ բան է ասում՝ ոչ միայն Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Եվրոպայի, այլ ամբողջ աշխարհի համար»,- պնդում է Բլինկենը։

«Երկրորդը, մենք անհանգստացած ենք Չինաստանի կողմից Ռուսաստանին նյութական օգնություն տրամադրելու կամ մեր սահմանած պատժամիջոցները խաթարելու հնարավորությամբ: Մենք դա ուղղակիորեն հայտնել ենք Չինաստանին, այդ թվում՝ վերջին 24 ժամվա ընթացքում, երբ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է իր չինացի գործընկերոջ հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում