Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու. Ալեն Սիմոնյան
«Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու: Որ վրդովվում էիք, որ հանցագործությունների շարքը մեծացել է, այ նման դեպքերն արդարացնելու հետևանքն է, ես բոլորին կոչ եմ անում նման դեպքերում դիմել իրավապահներին: Ես չէի կարող չդիմել իրավապահներին, դիմել եմ, լավ եմ արել»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած «վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ» իր ներկայացրած հաղորդմանը:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա ԱԱԾ դիմակավորված անձինք ձերբակալել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։


Կարծիքներ