Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել
Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին 1lurer․am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին կալանքի ժամկետը 30 օրով երկարաձգվել էր։
ՔԿ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Վարույթը նախաձեռնվել է Կարապետյանի հարցազրույցից հետո, երբ նա հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Չորս ամիս կալանքի տակ գտնվող գործարարի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել։ Նրան նաև փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։
Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները ավելի վաղ նաև խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։
«ՀՀ-ում քաղաքական գործունեություն կարող է ծավալել յուրաքանչյուր անձ: Բայց եթե մի կողմ է դրվում քաղաքական գործունեությունը, մյուս կողմում դրվում է «իր ձևով» մասնակցությունը, ՀՀ-ն կկասեցնի ցանկացածի՝ «իր ձևով» որևէ հարց լուծելը»,- հայտարարել էր Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քննչական մարմինները գործողությունների վերաբերյալ կտան համապատասխան գնահատական:
Այս գործընթացներից հետո ՀԷՑ-ի կառավարման ղեկն անցավ պետությանը, ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը։


Կարծիքներ