Մեզ ամենամեծ վնասները հասցվում է ԱԹՍ-ների, առհասարակ, օդուժի միջոցով. պետք է դրա հակախաղը գտնել, հակաթույնը

Մեզ ամենամեծ վնասները հասցվում է ԱԹՍ-ների, առհասարակ, օդուժի միջոցով. պետք է դրա հակախաղը գտնել, հակաթույնը

Այս պատերազմի տեխնոլոգիական բաղադրիչը բավականին մեծ է: Մեզ ամենամեծ վնասները հասցվում է ԱԹՍ-ների, առհասարակ, օդուժի միջոցով: Պետք է դրա հակախաղը գտնել, հակաթույնը:

Պահեստազորայինների, աշխարհազորայինների հավաքները լրիվ հասկանալի է, սակայն դրան զուգահեռ պետք է համալրել մեր տեխնիկական միջոցները, սպառազինությունը, արդյունավետ լուծումներ գտնել Ադրբեջանին կանգնեցնելու ուղղությամբ:

Որքան էլ զինվորի ոգին բարձր լինի, նվիրվածությունը 100 տոկոսանոց, նրա կյանքը ևս շատ կարևոր է: Պետք է տեխնիկական լուծումներ գտնել, որի պայմաններում և մեր զոհերի թիվը կտրուկ կնվազի և միաժամանակ հնարավորություն կտա Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ առավել էֆեկտիվ պայքար տանել:

Տիգրան Աբրահամյանի գրառումը

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում