Շրջակա միջավայրի վնասակար նյութերը կարող են աուտիզմի պատճառ դառնալ
Շրջակա միջավայրի որոշ վնասակար նյութերի ներարգանդային ազդեցությունը կարող է կապված լինել նախադպրոցական տարիքի երեխաների մոտ աուտիզմի զարգացման մեծ ռիսկի հետ: Այդպիսի թունավոր նյութերին են դասվում մետաղները, պեստիցիդները, պոլիքլորացված բիֆենիլները, ֆտալատները եւ բիսֆենոլ-А-ն: Այս մասին նախազգուշացնում են Սայմոն Ֆրեյզերի համալսարանի բժշկական գիտությունների ֆակուլտետի գիտնականները:
Մասնագետները վերլուծել են հղիության առաջին եռամսյակում 1861 կանադուհիների արյան եւ մեզի նմուշներում 25 քիմիական նյութերի մակարդակը, հայտնում է Medical Express-ը: Նրանք նաեւ հարցում են անցկացրել 478 մարդու շրջանում՝ նախադպրոցական տարիքի երեխաների մոտ աուտիկ վարքագծի հայտնաբերման նպատակով: Հարցման արդյունքները համեմատել են Սոցիալական ընկալունակության սանդղակի հետ:
Պարզվել է, որ մոր արյան կամ մեզի նմուշների մեջ կադմիումի, կապարի եւ որոշ ֆտալատների ավելի բարձր խտությունները կապված էին Սանդղակի մեծ ցուցանիշների հետ: Այս կապն առանձնապես ուժեղ էր աուտիկ վարքագծի արտահայտվածության մեծ ցուցանիշներով երեխաների շրջանում: Ընդ որում՝ մոր մոտ մանգանի, տրանս-նոնաքլորի, ֆոսֆորօրգանական պեստիցիդների եւ մոնոէթիլֆտալատի շատ մետաբոլիտներ առավել սերտ կապված էին Սանդղակի ցածր ցուցանիշների հետ:
Կարծիքներ