«Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում աջակցություն՝ ՀՀ Արագածոտնի և Լոռու մարզերի շահառուներին
«Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում ՀՀ Արագածոտնի և Լոռու մարզերի շահառուներին տրամադրվել են`
2 էլեկտրական տաքացուցիչ (3 կՎտ հզորությամբ)
Ջերմատան մակերեսին համապատասխան պոլիէթիլենային ծածկ՝ ջերմատան ներսում «տերմոսի» էֆեկտ ապահովելու և ձմռանը ջերմատունը շահագործելու նպատակով։
Այս աջակցությունը հնարավորություն կտա շահառուներին ապահովել անընդհատ բերքատվություն և ձմռան ամիսներին ևս ունենալ կայուն եկամուտ։
Նախաձեռնությունը միտված է 2023 թ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը։ Այն նպատակ ունի զարգացնել շահառուների գյուղատնտեսական կարողությունները և բիզնես մտածելակերպը՝ ապահովելով նրանց լիարժեք ինտեգրումը համայնքներում ու աջակցելով Հայաստանում մշտական բնակություն հաստատելուն։
Հիշեցնենք, որ Կիպրոսի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով հիմնադրամը Արագածոտնի և Լոռու մարզերի յոթ համայնքներում մշտապես բնակություն հաստատած 20 շահառու ընտանիքների տրամադրել են
250 քմ մակերեսով կահավորված ջերմատներ
Անհրաժեշտ սերմեր ու սածիլներ, որոնք թույլ կտան գյուղատնտեսական գործունեությունը մեկնարկելու և շարունակելու համար։
Անհատական աջակցությունը ստեղծում է կայուն փոփոխություն համայնքների և ընտանիքների ապագայի համար։Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:


Կարծիքներ